Գերմանիայում ամուսինները խնամում են վագր Էլզային, որից հրաժարվել է մայրը, հայտնում է ABCnews–ը։

4-ամսական էգ վագրը ծնվել է շրջիկ կրկեսում եւ միայնակ մնացել։ Նրա մասին հոգում են Մոնիկա Ֆարելն ու Սաադ Ռոուզը։

Ամուսինները սեփական կենդանաբանական այգին ունեն, որտեղ ապրում է 13 վագր եւ 5 առյուծ։ Ֆարելի խոսքով՝ Էլզային խնամելը նորածին երեխայի հոգածությանն հավասար աշխատանք է պահանջում։ «Դա լիակատար աշխատանք է»,– ասում է նա։

Էլզային կերակրում են կատվի կաթով եւ բուլկիներով, տալիս են նաեւ հավի, տավարի միաս, ձվի սպիտակուց։ Նրան ամեն օր հանում են զբոսանքի Բալթիկ ծովի ափին։