ՆԱՏՕ-ն ձեռնամուխ է եղել իրաքցի ուժայինների ուսուցմանը հենց Իրաքի տարածքում, մինչդեռ նախկինում դա իրականացվում էր Հորդանանում: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է  դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը:

«ՆԱՏՕ-ն աջակցում է եւ մասնակցում ԴԱԻՇ-ի դեմ պայքարի կոալիցիային, մենք տրամադրում ենք հեռավոր ռադիոտեղորոշման հսկման AWACS օդանավեր, մենք իրաքցի սպաներին սկսել ենք սովորցնել նախ Հորդանանում, այժմ նաեւ Իրաքում»,- ասել է Սթոլթենբերգը հինգշաբթի կայացած մամուլի ասուլիսում: