Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը Instagram–ում հրապարակել է գովազդային տեսագրություն, որտեղ նա պարում է Բիլի Այդոլի Dancing with myself երգի ներքո՝ The Donnas խմբի կատարմամբ, հայտնում է Lenta–ն։

«Երբեմն մենք այնքան լուրջ ենք, որ մոռանում ենք ուրախանալ, ու ինձ էլ է դա վերաբերում։ Բայց չէ՞ որ այնքան կարեւոր է նախասիրություններ ունենալ, որոնք միայն ձերն են։ Ես շատ կարգապահ եմ, ամեն օր մարզվում եմ, սակայն երբ ես պարում եմ, ասես ինքս ինձ ազատություն եմ տալիս։ Իսկ դուք ի՞նչ եք անում ինքներդ ձեզ համար»,- գրել է Սերենան։

Տեսահոլովակը ներքնազգեստ՝ այդ թվում մարզական ներքնազգեստ արտադրող #DoItForYourself ավստրալական ապրանքանիշի գովազդարշավի մի մասն է։