Սաուդցին կտտանքների է ենթարկել նորածին դստերը, որ վերադարձնի նրա մորը։ The New Arab-ի փոխանցմամբ Սաուդյան Արաբիայի հասարակությունը ցնցվել էր այն տեսագրությունից, որտեղ երեւում է, թե ինչպես է հայրը տանջում իր սեփական նորածին դստերը։ Տղամարդը ծեծում ու խեղդում էր երեխային, որ վրեժխնդիր լինի ու վերադարձնի իր նախկին կնոջը։

Ահմեդ Բասի Խարական ամուսնացած էր Սիրիայի քաղաքացի Նարիման Կալասի հետ։ Չորս տարի ամուսնու ու նրա ազգականների ծեծին ու ծաղրանքներին դիմանալուց հետո կինը ապահարզան էր պահանջել։ Սակայն ամուսնալուծվել հնարավոր է եղել միայն այն պայմանով, որ նորածին դուստրը կմնա հոր հետ։ Դրանից հետո Ահմեդը սկսել է նախկին կնոջն ուղարկել տեսագրություններ, թե ինչպես է ծեծում ու խեղդում երեխային, որպեսզի դրանով ստիպի կնոջը վերադառնալ։ Կինը այդ տեսագրությունը հրապարակել էր Twitter–ում՝ հույս ունենալով ստանալ հասարակության աջակցությունը։ Դրանից հետո երեխային հոր մոտից վերցրել են սոցիալական ծառայությունները։ Հայտնում են, որ դաժան հայրը կալանավորված է, իսկ աղջկան վերադարձրել են մորը։