«Սասնա Ծռեր» զինված խմբի անդամ Արամ Մանուկյանի կալանքը այսօր՝ հունվարի 17-ին, արդեն երրորդ անգամ երկարացրին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան  Հարություն Բաղդասարյանը:

«Արամ Մանուկյանը չէր եկել դատարան: Ամեն անգամվա պես քննարկումներ գնացին, որ կխոչնդոտի, կխանգարի նախաքննությանը  ու էլի երկարացրին կալանքը: Այսօր ավելի շատ էր քայլում առանց հենակների, կարողանում է ինքնուրույն տեղաշարժվել: Երեւի լիովին ապաքինվի, նոր դատի թողնեն»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Պավլիկ Մանուկյանն ու իր որդին հուլիսի 27-ին ոտքի հրազենային վիրավորում են ստացել ՊՊԾ գնդի տարածքում։ Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) եւ 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել):