Բանակի օրը հայ ժողովրդի համար հատուկ տոն է, այս մասին AnalitikaUA.net-ին ասել է Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը:

«Հայոց բանակը հայրենիքի անվտանգության երաշխավորն է, անկախության խորհրդանիշներից մեկը: Հայաստանի հզոր Զինված ուժերի ստեղծումը եւ զարգացումը անկախության տարիների առանցքային ձեռքբերումներից մեկն է եւ ապագայում հայկական պետականության ամրապնդման գրավականը: Հայոց բանակի մասին խոսելիս մենք մեծ հպարտությամբ ենք համակվում՝ զինվորների եւ սպաների հերոսությունն ու խիզախությունը Հայաստանի պատմության մեջ ոսկե տառերով են գրված»,- նշել է Վիլեն Շատվորյանը:

Հունվարի 28-ին Հայաստանը եւ ամբողջ աշխարհի հայությունը նշում են Հայոց բանակի կազմավորման 25-րդ տարեդարձը:

Բանակի օրը կարեւորագույն եւ սիրված տոներից մեկն է: