Լեհաստանի Գլխավոր շտաբի պետ Մեչիսլավ Գոցուլը հայտնել է 2017-ի հունվարի 31-ին իր ծառայության ավարտի մասին:
«Լեհական բանակի Գլխավոր շտաբի ղեկավարի պաշտոնում իմ իրականացրած ծառայությունն ավարտին է մոտենում: 2017-ի հունվարի 31-ին միաժամանակ կավարտեմ պրոֆեսիոնալ զինվորական ծառայությունը եւ համազգեստին հրաժեշտ կտամ»,- նշված է Գլխավոր շտաբի պաշտոնական կայքում հրապարակված Գոցուլի հայտարարության մեջ:
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան անցյալ տարեվերջին հայտարարել էր երկրի բանակի ղեկավարության բարեփոխում անելու մտադրության մասին: Նախորդ բարեփոխումը կատարվել է 2014-ին, երբ հրամանատարական համակարգը երեք մարմնի է բաժանվել՝ ԶՈւ Գլխավոր շտաբ, հրամանատարություն եւ օպերատիվ հրամանատարություն:




























