ԱՄՆ-ը 2017-ի ֆինանսական տարում կընդունի մինչեւ 50 հազար փախստականի, նշված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նաեւ լիովին դադարեցվել է սիրիացի փախստականների ընդունման ծրագիրը: Անցած ֆինանսական տարում (ավարտվել է հոկտեմբերին) ԱՄՆ-ը ընդունել է գրեթե 12,5 հազար սիրիացի փախստականների, ինչը տասնյակ անգամ քիչ է որոշ երկրների համեմատությամբ, այդ թվում՝ Թուրքիայի եւ ԵՄ երկրների:

2016 թվականին ԱՄՆ-ը ընդունել է ընդհանուր 85 հազար փախստականի, դրանից առաջ 3 տարի անընդմեջ ԱՄՆ-ը մինչեւ 70 հազար փախստականի է ընդունել: