Արգենտինայի կառավարությունը մտահոգված է Մեքսիկայի սահմանին պատ կառուցելու ԱՄՆ-ի միակողմանի որոշումից եւ երկրներին երկխոսելու կոչ է արել: Այս մասին հայտնել են Արգենտինայի ԱԳ եւ կրոնի հարցերով նախարարությունից, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Արգենտինան գտնում է, որ երկխոսությունը եւ կոնսենսուսի որոնումը պետք է աշխարհի բոլոր երկրների հարաբերություններում հիմնարար սկզբունքներ լինեն, դա հատկապես կարեւոր է հարեւան երկրների համար»,- հավելել են գերատեսչությունից:
Բուենոս Այրեսը հույս է հայտնել, որ «այս հարցը կլուծվի երկխոսության եւ հարգանքի հիման վրա»:




























