Մեծ Բրիտանիան մտադիր է ԵՄ կազմից դուրս գալուց հետո առեւտրային հարաբերություններ զարգացնել Թուրքիայի հետ։ Այս մասին հայտնել է Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո, հայտնում է DW–ն։

Երկու երկրների կառավարությունը արդեն պայմանավորվել են հատուկ աշխատախումբ ստեղծել, որը կզբաղվի այս հարցերով, նշել է Մեյը։ Էրդողանն էլ իր հերթին շեշտել է, որ կողմերը հույս ունեն ավելացնել տարեկան առեւտրաշրջանառության ծավալը՝ 15 մլրդ դոլարից հասցնելով 20 մլրդի։

Բրիտանական BAE Systems ընկերությունը, որը զբաղվում է սպառազինումների ու տեղեկատվական անվտանգության ոլորտի մշակումներով, այդ նույն օրը ստորագրել էր ավելի քան 100 մլն ֆունտի համաձայնագիր թուրքական Turkish Aerospace Industries –ի հետ։ Այս միջոցները հատկացվելու են թուրքական TAI աէրոտիեզերական ընկերության կողմից մշակվող հինգերորդ սերնդի TF-X կործանիչի նախագծի համատեղ իրականացմանը։