Մեծ Բրիտանիայի հոգեբանները պարզել են, թե ինչքան ժամանակում է կանանց մոտ տղամարդկանց հանդեպ զգացմունք հայտնվում։ Պարզվել է, որ սիրահարվածությունը սկսվում է ոչ շուտ քան վեց հայացքից հետո, ընդ որում դրա համար պահանջվում է տղամարդու հետ շփման առնվազն 45 վայրկյան, հայտնում է Medikforum–ը։
Այդ ժամանակահատվածում կինը դիմախաղով, շարժումներով, հոտով ու արտաքինով գնահատում է տղամարդու գրավչությունը։ Այսպիսով ապացուցված է, որ կանայք չեն կարող սիրահարվել առաջին հայացքից, ինչպես հաճախ բնութագրում են տարբեր սիրավեպերում։ Իրականում սիրահարվելու համար կանանց ավելի երկար ժամանակ է պետք։
Բացի դրանից լուրջ զգացմունքների համար կանանց ավելի երկար ժամանակ է պետք, որպեսզի լավ ճանաչի մարդու ու գնահատի ոչ միայն արտաքինը, այլեւ բնավորությունը։




























