Կանադայի Քվեբեկի ոստիկանությունը հավանաբար ձերբակալել է քաղաքի մզկիթում հրաձգության հետ կապված երկու կասյածյալներին: Այս մասին հայտնում է  Huffington Post Quebec-ը:

Radio Canada-ն հստակեցրել է, որ ոստիկանությունը ձերբակալել է մեկ կասկածյալի, երկրորդին որոնում են: Նշվում է, որ ոստիկանությունը զերծ է մնում պաշտոնական մեկնաբանություններից:

Մզկիթում, որտեղ կիրակի երեկոյան աղոթքի ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել, 40 մարդ է եղել: