ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենների վարչությունը (ODNI), որը համակարգում է ամերիկյան հետախուզական բոլոր ծառայությունների աշխատանքը, եւ ԱՄՆ ԶՈւ-ի ռազմավարական հրամանատարությունը համատեղ գնահատական են պատրաստում, թե որքանով են մեծ Ռուսաստանի եւ Չինաստանի ղեկավարությունների վերապրելու եւ օպերատիվ պոտենցիալը պահպանելու հնարավորությունները այդ երկրների տարածքներին միջուկային հարվածներ հասցնելու պայմաններում: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով ODNI-ի հաշվետվությունը եւ ԱՄՆ պաշտպանության նախարարության կազմում գտնվող ռազմավարական հրամանատարությանը:

Գործակալության տեղեկություններով՝ ԱՄՆ Կոնգրեսի երկու կուսակցությունների՝ Դեմոկրատական եւ հանրապետական, անդամները դեռեւս Բարաք Օբամայի վարչակարգի օրոք են նոր հետազոտություն անցկացնելու մասին հարցում ուղարկել:

Հաշվետվությունը պետք է ներառի տեղադրության կոորդինատները եւ Ռուսաստանի ու Չինաստանի «քաղաքական եւ ռազմական» ղեկավարության անվտանգության ապահովման «վերգետնյա ու ստորգետնյա օբյեկտների» եւ «ճգնաժամերի ու ռազմական ժամանակահատվածում» նրանց օպերատիվ շտաբների  նկարագրությունը: Հրամանատարությանը նաեւ հանձնարարվել էր վերլուծել, թե այս գործոնները ինչպես են հարաբերակցվում միջուկային պատերազմ վարելու Վաշինգթոնի ծրարգրերի հետ: