Բլոգեր Սելենա Ֆայեն Twitter-ում իր հարդարման պայուսակի վարդագույնի իրի լուսանկար է հրապարակել եւ բաժանորդներին առաջարկել է այն ցույց տալ իրենց ընկերներին, որ գուշակեն, թե ինչի համար է նախատեսված: Տղամարդկանց մեծ մասը չի կռահել, թե դա ինչ է: Առավել օրիգինալ տարբերակները աղջիկները հրապարակել են համացանցում, փոխանցում է Lenta-ն:
Տղամարդկանց առաջարկած պատասխանների թվում կային այսպիսի տարբերակներ՝ խաղալիք ձու, ռետինի կտոր, ծաղրածուի քիթ եւ բամբակի սառնաշաքար:
«Անգամ չգիտեմ ինչ ասեմ: Դա կրծքերի համար ինչ-որ ի՞ր է»,- ասել է հարցման մասնակիցներից մեկը:
Մինչդեռ ոմանք, այնուամենայնիվ, կարողացել են կռահել, որ լուսանկարում դիմահարդարում կատարելու սպունգ է, մեկն անգամ կարողացել է ֆիրման նշել:
Ֆայեի թվիթը վարակիչ տարածում է գտել՝ հավաքելով ավելի քան 17 հազար լայք եւ 7,7 հազարից ավելի ռեթվիթ: Ֆայեի բլոգի համակիր տղամարդկանցից մեկը նշել է, որ սա նրա լավագույն թվիթն է




























