ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, նրա կինը՝ Մելանյան, եւ մտերիմ խորհրդականները փոխել են էլեկտրոնային փոստի գաղնաբառերը փորձառու հաքերի խորհրդով, որը «Իսլամական պետության» 500 կայք էր կոտրել։ Այս մասին հայտնում է CNN–ը։

Հաքերը, որը համացանցում WauchulaGhost կեղծանունով է հանդես գալիս, նախազգուշացրել էր ԱՄՆ վարչակազմի վրա վիրտուալ հարձակման վտանգի մասին։ Թրամփն ու նրա շրջապատը լուրջ են ընդունել նրա նախազգուշացումը եւ փոխել են էլեկտրոնային փոստի հասցեները եւ գաղտնաբառերը։

Հաքերը նախագահին նաեւ խորհուրդ էր տվել անվտանգության նկատառումներով օգտվել կառավարական սերվերներից եւ նույնը պահանջել ենթականերից։