Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւն առաջիկայում պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան: Այս մասին haqqin.az-ին ասել է Ղազախստանում Ադրբեջանի դեսպան Ռաշիդ Մամեդովը:

«Ներկայումս երկու երկրների ԱԳ նախարարությունները աշխատում են նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի այցի ծրագրի վրա»,- ասել է դեսպանը: