Անցյալ տարվա նոյեմբերին Հնդկաստանի կառավարության ընդունած արժութային բարեփոխումը հաջորդ մի քանի շաբաթներին Մադհյա-Փրադեշ նահանգում հանգեցրել է ընտանեկան բռնության դեպքերի: Այս մասին հայտնում է Indian Express-ը՝ վկայակոչելով Action Aid հասարակական կազմակերպության շրջանային գրասենյակի տվյալները:
Նոյեմբերի 9-ից Հնդկաստանում ստվերային տնտեսության, կոռուպցիայի, դրամանենգների եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի շրջանակներում շրջանառությունից հանվել են 500 եւ 1000 ռուփի անվանական արժեքով թղթադրամները, որոնք այդ ժամանակ ամենախոշոր դրամամիջոցն էին: Քաղաքացիները եւ ռեզիդենտները կարող էին փողի մի մասը փոխանակել, իսկ մնացած մասը ավանդ դնել բանկային հաշիվներում: Իսկ նոր արժույթի տրամադրումը որոշակի սահմանով էր տրվում, որն անընդհատ փոխվում էր:
Action Aid հասարակական կազմակերպությունը նահանգի առողջապահության եւ ընտանիքի պաշտպանության դեպարտամենտի հետ միասին նահանգի մայրաքաղաք Բհոպալեում կենտրոն ունի, որն զբաղվում է բռնության ենթարկվող կանանց օգնություն ցուցաբերելով: Նրանց տվյալներով՝ նոյեմբերի 8-ից հետո բողոքների թիվն ավելի քան 2 անգամ մեծացել է՝ 500-ից մինչեւ 1200: 1200 զանգի կեսը կապված է ընտանեկան վեճերի հետ, որոնք ծագել են արժությաին բարեփոխման պատճառով: Պատճառն այն էր, որ բարեփոխումից հետո ամուսինները տեղեկացել էին, որ իրենց կանայք գաղտնի փող են կուտակել, քանի որ հին թղթադրամներից անհրաժեշտ էր ազատվել, կանայք չեն կարողացել դա թաքցնել:
«Կանայք նախկինում էլ էին փող կուտակում, բայց դա չէր հայտնաբերվում: Մեկ ժամում նրանք իրենց ամուսինների համար հանցագործներ են դարձել, որոնք նրանց սպառնացել են, ծեծել»,- ասել է Action Aid-ի շրջանային գրասեյակի տնօրեն Շիվաջի Նագարը:
Օգնության ծառայության համակարգողը պատմել է, թե ինչպես է ամուսինը կնոջը 7 երեխաների հետ տանից վռնդել, երբ նրա մոտ 4,5 հազար ռուփի է հայտնաբերել: Նույնիսկ կազմակերպության միջամտությունից հետո նրանց թույլ չի տվել տուն վերադառնալ:
Նրա խոսքով՝ գրեթե 40-45 օր է պահանջվել իրավիճակի կարգավորման եւ ֆիզիկական բռնության նվազեցման համար:




























