Միլանի մարզումն ընդհատվել է թիմի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի եւ պաշտպան Օգուչի Օնիեւուի վիճաբանության պատճառով: Շվեդ եւ ամերիկացի ֆուտբոլիստներին բաժանել են թիմակիցները:
Միջադեպի պատճառը եղել է Իբրահիմովիչի կոպիտ խաղը: Նա կտրուկ սահանկում է կատարել վնասվածքը նոր ապաքինած Օնիեւուի դեմ: Պաշտպանը կոպտել է Իբրահիմովիչին: Միլանի գլխավոր մարզիչը ստիպված է եղել ընդհատել մարզումը ֆուտբոլիստներին հանգստացնելու համար, գրում է La Gazzetta dello Sport-ը:




























