Բրազիլական դատարանը վճռել է, որ երկրի՝ մեծությամբ երրորդ նահանգի Ռիո դե Ժանեյրոյի նահանգապետն ու նրա տեղակալը պետք է հեռանան պաշտոնից: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Reuters-ը:
Հաջողվել է պարզել, որ նահանգապետ Լուիշ Ֆերնանդու Պեզանը, փոխնահանգապետ Ֆրանցիսկու Դուրնելեշն ու նրանց վարչակազմերը պետական պայմանագրեր են տրամադրել մի շարք ընկերությունների՝ 2014 թվականին իրենց ընտրարշավը ֆինանսավորելու դիմաց:
Պեզանն ու Դուրնելեշը բողոքարկման իրավունք ունեն:
Ավելի քան 15 մլն բնակիչ ունեցող Ռիո դե Ժանեյրոն Բրազիլիայի՝ մեծությամբ երրորդ նահանգն է Սան Պաուլուից եւ Մինաս Ժերայսից հետո:




























