Պղինձ արդյունահանող աշխարհի խոշորագույն Escondida հանքը կդադարեցնի աշխատանքը: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Union No.1 հանքափորների արհմիության ղեկավար Պատրիսիո Տապիային:

Տապիան հայտնել է, որ անգլա-ավստրալական BHP Billiton ընկերությունն այս քայլին դիմել է հանքափորների գործադուլի պատճառով:

Ըստ Gazeta-ի՝ Escondida հանքը տեղակայված է Պերուի հյուսիսում, Ատակամա անապատում: 2015 թվականին այս ընկերությունն է բաժին ընկել պղնձի համաշխարհային արդյունահանման 6%-ը: