ԱՄՆ-ում աշխարհի ամենամեծ սրճարանների ցանց ունեցող  Starbucks  ընկերության ղեկավարությունը պատրաստվում է անվճար իրավաբանական  խորհրդատվություն տրամադրել աշխատակիցներին եւ նրանց ընտանիքներին, որոնց վերաբերում է  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներգաղթի քաղաքականության խստացման հրամանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Fox News հեռուստաալիքը։

Հունվարի վերջին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Երկիրը օտարերկրյա  ահաբեկիչներից պաշտպանելու մասին» հրաման էր ստորագրել, որն արգելում է 7 երկրներից (Իրան, Իրաք, Եմեն, Լիբիա, Սիրիա, Սոմալի, Սուդան) մուտքը  ԱՄՆ։

Starbucks-ի ղեկավարները նամակում  իրենց աշխատակիցներին փոխանցում են էլեկտրոնային հասցեներ, որոնց միջոցով ընկերության աշխատակիցները կարող են անվճար իրավաբանական խորհրդատվություն  ստանալ նախագահի հրամանին առնչվող ներգաղթի հարցերով, փոխանցում է Fox News–ը։