Ալանդյան կղզիների մայրաքաղաքի խորհրդանիշ Pommern 4-կայմանի առագաստանավը 2018 թվականին կվերածվի ինտերակտիվ թանգարանի, հայտնում է «Ֆոտանկա.fi»-ը:
Հայտնի բեռնանավը, որն արդեն ավելի քան մեկ դար կառանված է Մարիենհամնի նավահանգստում, կվերակենդանանա: Առագաստանավի վերակառուցման եւ վերազինման համար Ալանդյան կղզիներում գրանցված ֆիննական Viking Line ընկերությունը 150 հազար եվրո կտրամադրի:
Pommern բեռնանավը, որը ժամանակին Ավստրալիայից ցորեն է տեղափոխել Անգլիա եւ Իռլանդիա, այցելուների առաջ կբացվի 2018 թվականին՝ «Pommern՝ 100 օր առագաստների ներքո» վահանակով: Ցուցահանդեսը կներկայացնի այն տարիների առագաստային բեռնանավերի անձնակազմի եւ Հին աշխարհին հաց հասցնելու համար աշխարհի կեսով ծովային լողարկումների պատմությունները:
Տրամադրված միջոցներով կկառուցվի նոր տախտակամած, նավի շուրջը նոր տարածք կկազմակերպվի, կտեղադրվեն ձայնային եւ լուսային ինստալյացիաներ: Ծովային թանգարանի հիմնադրամի մտահղացմամբ՝ Pommern-ը կդառնա տեսարժան նոր վայր՝ ոչ պակաս հետաքրքիր, քան Ստոկհոլմի հայտնի Vasa նավը:




























