«Սասնա ծռեր» զինված խմբին սնունդ հասցրած Արթուր Սարգսյանը` «Հաց բերողը», ձերբակալվել է: Այս մասին NEWS.am-ին ասաց նրա պաշտպան Տիգրան Եգորյանը:
«Այժմ դատարանում քննվում է նրա կալանքի հարցը»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանն ազատ էր արձակվել 2016 թվականի դեկտեմբերի 31-ին:




























