Քենիայի գերագույն դատարանը ապօրինի է ճանաչել Սոմալիի հետ սահմանից 100 կիլոմետր հեռու գտնվող Դադաաբ բնակավայրում փասխտականների աշխարհի խոշորագույն ճամբարներից մեկի փակման մասին իշխանությունների որոշումը։ Դատարանը վճռել է, որ կառավարության որոշումը հակասում է երկրի Սահմանադրությանը, իսկ ներքին գործերի նախարարությունը գերազանցել է իր լիազորությունները, հաղորդում է DW–ն։ Բացի այդ, դատարանը անօրինական է համարել Սոմալիի հազարավոր քաղաքացիներին արտաքսելու որոշումը, համարելով դա «նպատակային հալածանք»։
Քենիայի կառավարարությունը, մինչդեռ, մտադիր է բողոքարկել վճիռը, քանի որ պնդում է, թե Սոմալիում գործում է սեփական կառավարությունն ու նախագահը, իսկ իրավիճակը երկրում այնքան կայուն է, որ թույլ է տալիս Սոմալիի փախստականներին վերադառնալ հայրենիք։ Բացի այդ, Դադաաբ ճամբարը, կառավարության պնդմամբ, օգտագործում են իսլամիստ ահաբեկիչները՝ նոր համախոհներ հավաքագրելու եւ Քենիայում ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար։




























