Եվրասիական տնտեսական հանձնաժողովը միասնական որոշում է մշակել ԵՏՄ–ում կենսաթոշակների վերաբերյալ տարաձայնությունների կարգավորման ոլորտում, որը թույլ կտա հավասար իրավունքներ ունենալ անդամ երկրների բոլոր թոշակառուներին։

Ինչպես հայտնում է հանձնաժողովի մամուլի ծառայությունը, ԵՏՄ անդամ պետություններում թոշակառուների սոցիալական ապահովման մասին համաձայնագրի նախագիծը կներկայացվի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի քննարկմանը։