Սենատի՝ միջազգային հարցերով հանձնաժողովի անդամները կոչ են արել ԱՄՆ նոր վարչակազմին ավելի «կոշտ դիրքորոշում զբաղեցնել» Մոսկվայի հանդեպ։  «ՄԻացյալ Նահանգները, Ռուսաստանն ու ապագա մարտահրավերները» լսումների ժամանակ օրենսդիրները հայտնել են, որ Թրամփի մտադրությունները՝ Ռուսաստանի հետ «մտերիմ հարաբերություններ հարթել», լուրջ մտահոգություն են առաջացնում կոնգրեսի անդամների մեծ մասի մոտ։

«Չնայած այդ՝ արդեն արված ոչ միանշանակ հայտարարություններին, վարչակազմում կան մարդիկ, որոնք տրամագծորեն հակադիր հայացքներ ունեն,- ասել է սենատոր Բոբ Կորկերը,- Ես համարում եմ, որ նրանց հետ միասին մենք կկարողանանք ձևավորել քաղաքականություն, որին աջակցում են կոնգրեսում»։

Որպես փորձագետ լսումներին հրավիրված՝ Եվրոպայում ՆԱՏՕ-ի  ուժերի նախկին հրամանատար գեներալ Ֆիլիպ Բրիդլավի խոսքով Ռուսաստանին պետք չէ թերագնահատել։ «Այն մեծ տերություն է, որի միջուկային զինանոցը համեմատելի է ամերիկյանի հետ,- հիշեցրել է նա,- Դա աշխարհի երկրորդ բանակն է, ու անկասկած ամենահզոր բանակը Եվրոպայում։ Նույնիսկ պատժամիջոցներից հետո Ռուսաստանի տնտեսությունը աշխարհում 12-րդ տեղն է զբաղեցնում»։