Միացյալ Նահանգների նախագահ Դոնալ Թրամփը հայտարարել է ներգաղթին վերբերող «լրիվ նոր«» հրամանագիր ստորագրելու մտադրության մասին այն բանից հետո, երբ դատարանը կասեցրեց ներգաղթի քաղաքականությունը խստացնող իր նախորդ հրամանագիրը,  հաղորդում է Associated Press–ը։

Նրա խոսքով, նոր հրամանագիրը քիչ է տարբերվելու նախորդից։ Նաեւ հայտնի է դարձել, որ Սպիտակ տանը աննշան փոփոխություններ մտցնում նախագահ Թրամփի հրամանագրի տեքստում։

ԱՄՆ–ի վերաքննիչ դատարանը ուժի մեջ էր թողել դաշնային դատարանի վճիռը՝ ներգաղթի վերաբերյալ Թրամփի հրամանագրի գոծարկումը կասեցնելու մասին որոշումը։ Նախագահ Թրամփը, իր հերթին, խոստացել էր բողոքարկել վերաքննիչ դատարանի վճիռը։