Միացյալ Նահանգների հետախուզությունը հայտնել է, թե Ռուսաստանը կարող է հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդեին որպես «ընծա» փոխանցել նախագահ Թրամփին, հաղորդում է NBC–ն։

 Հեռուստաալիքը հաղորդել է, որ այս տեղեկությունը հաստատել է հատուկ ծառայությունների իր աղբյուրը՝ վկայակոչելով հավաքված հետախուզական տվյալները։

Էդվարդ Սնուդենը, իր հերթին, հայտարարել է, թե այս ամենը հաստատում է, որ ինքը երբեք չի աշխատել Ռուսաստանի օգտին։ «Անհերքելի վկայություն այն փաստի, որ ես երբեք չեմ համագործակցել Ռուսաստանի հետախուզության հետ։ Ոչ մի երկիր իր հետախույզների առուծախի առարկա չի դարձնի», – թվիթերյան իր էջում գրել է Սնոուդենը։