ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ԿՀՎ նախկին գործակալ Էդուարդ Սնոուդենին ԱՄՆ–ին հանձնելու մասին խոսակցությունները ԱՄՆ–ում քաղաքական ընդդիմադիրների կողմից Սպիտակ տան վրա ճնշում գործադրելու փորձ են։ Այս մասին նա գրել է Facebook–ի իր էջում։

«Բոլոր այդ հայտարարությունները հատուկ ծառայությունների կողմից չեն արվում։ Դրանք NBC–ի կամ CNN–ի տեղեկություններն են, որոնք վկայակոչում են հատուկ ծառայություններում իրենց աղբյուրներին։ Տարբերությունն էական է, բայց միայն մասնագետների համար»,– նշել է Զախարովան։