ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսի հետ պատրաստակամություն է հայտնել շարունակել աջակցել Կոլումբիայում խաղաղ գործընթացին: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Կոլումբիայի նախագահի աշխատակազմին:

25 րոպե տեւած զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին, Կոլումբիայում խաղաղ գործընթացին եւ ԱՄՆ Կոնգրեսում «Կոլումբիայի խաղաղության պլանի» քննարկման ընթացքին վերաբերող հարցեր:

Դոնալդ Թրամփը Սանտոսին Վաշինգտոն է հրավիրել՝ Սպիտակ տանը պաշտոնական հանդիպման: