ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստր Իվանկան քննադատել է հոր ավագ խորհրդական Քելիեն Քոնուեյին, որը հեռուստաեթերում կոչ է արել գնել պետության ղեկավարի դստեր թողարկած ապրանքանիշի իրերը: Ըստ Politico-ի՝ ավելի վաղ Իվանկան հորն ասել է, որ իր բիզնեսը չպետք է առնչվի քաղաքականությանը:
Ըստ ՏԱՍՍ-ի՝ Իվանկան Քոնուեյին հրահանգել է այլեւս այդ մասին չհիշատակել հեռուստատեսությամբ: Politico-ն պարզաբանում է, որ Քոնուեյը տեղյակ չի եղել հոր հետ Իվանկայի զրույցի մասին:
Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը ճեպազրույցի ընթացքում հայտնել էր, որ Քոնուեյին խորհրդատվություն են տրամադրել նախագահի դստեր մասին հայտարարությունների առիթով:




























