Միացյալ Նահանգները, ամենայն հավանականությամբ, ավելի կխստացնի Հյուսիսային Կորեայի նկատմամբ իր քաղաքականությունը։ Այս մասին ԱՄՆ–ից վերադարռնալուց հետո հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն, հաղորդում է Reuters–ը։

«Համոզված եմ, որ Հյուսիսային Կորեայի նկատմամբ ԱՄՆ–ի դիրոքորոշումը շատ ավելի կոշտ կլինի», – NHK–ին տված հարցազրույցում ասել է Աբեն՝ հավելելով, թե ԱՄՆ–ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչախումբը մտադիր է վերանայել Օբամայի ռազմավարությունը Հյուսիսային Կորեայի հարցում։ «Կարծում եմ, սեղանին ռազմավարության մեծ թվով տարբերակներ կհայտնվեն», – նշել է Ճապոնիայի վարչապետը՝ ըստ որի, նախագահ Թրամփի հետ բանակցությունների առանցքը ենց Հյուսիսային Կորեան է եղել։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, թե ԱՄՆ–ը հավատարիմ է Ճապոնիայի անվտանգության ապահովման աջակցությանը եւ սատարելու է Տոկիոյին «100 տոկոսով»։