Պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը եւ Էդմոն Մարուքյանն այսօր՝ փետրվարի 13-ին, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում տեսել են «Սասնա ծռեր» խմբավորման գործով մեղադրյալԱրթուր Սարգսյանին «Հաց բերողին»: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջից:

««Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում ծանոթացանք Հաց բերող Արթուր Սարգսյանի պահման պայմաններին։

Նրա հետ շփելու հնարավորություն չտրվեց՝ քննիչի սահմանած արգելքի պատճառով։

Այնուամենայնիվ Արթուրին տեսանք. նա քնած էր, պահվում է առանձին հիվանդասենյակում։

Առողջական վիճակի մասին տեղեկություններ չկան, որովհետեւ նա հրաժարվում է հետազոտվել։,-գրել է նա:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանն ազատ էր արձակվել 2016 թվականի դեկտեմբերի 31-ին, քանի որ ազատազրկման հետ անհամատեղելի հիվանդություն ուներ: Փետրվարի 9-ին, սակայն, նա կալանավորվել է: