Պարագվայի ոստիկանությունն առնվազն 25 տոննա վենեսուելական թղթադրամ է առգրավել Բրազիլիայի հետ սահմանակից Սալտոս դել Գուայրա քաղաքի տներից մեկից: Այս մասին հաղորդել է երկրի իրավապահ մարմինների ներկայացուցիչը:
Տարբեր անվանական արժեքով թղթադրամները, ենթադրաբար, պատկանում են զենքի վաճառականի: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով վենեսուելական Panorama-ն:
«Հավանական է, որ այդ գումարով Վենեսուելայի «սեւ շուկայում» պատրաստվում էին դոլար գնել կամ դրանցից կեղծ դոլար ստանալ, ինչի պատճառը վենեսուելական թղթադրամների բարձրորակ թուղթն է»,- ասված է ոստիկանության հաղորդագրությունում:




























