Ամերիկյան New York Times պարբերականի խմբագիրները նկատողություն են արել թղթակցին, որն ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփին «մարմնավաճառ» է կոչել: Այս մասին գրում է Politico-ն:
Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ թղթակիցը Մելանյա Թրամփի մասին այսպես է արտահայտվել կիրակի, Նյու Յորքում Նորաձեւության շաբաթվա միջոցառումներից մեկի ժամանակ: Մոդել Էմիլի Ռատաժկովսկին լսել է այն եւ գրել իր Twitter-ում:
Թերթի խմբագիրները լրագրողի խոսքերը, որի անունը չի նշվում, «միանգամայն անտեղի» են կոչել:
«Նման բան չպետք է տեղի ունենար: Խմբագիրները խոսել են լրագրողի հետ»,- նշել է պարբերականի աղբյուրը:


























