Աստանայում Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցով հերթական հանդիպման մասնակիցները կքննարկեն հրադադարի ռեժիմի խախտման մոնիթորինգի եւ խախտողների նկատմամբ պատժամիջոցների սահմանման հարցերը: Այս մասին լրագրողներին ասել է Ղազախստանի ԱԳ նախարար Կայրատ Աբդրահմանովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Խոսքը, մասնավորապես, վերաբերում է ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմի խախտումները գրանցող մեխանիզմին, ինչպես նաեւ այն խախտողների նկատմամբ պատժամիջոցների կիրառման ռեժիմին»,- հստակեցրել է նա՝ հայտնելով, որ «թուրքական կողմը շուտով կտեղեկացնի իր պատվիրակության կազմի մասին», եւ որ Ղազախստանի ԱԳՆ-ն սպասում է «Սիրիայի զինված ընդդիմության պատվիրակության մասնակցելու մասին թուրքական կողմի տեղեկությանը»: