ՆԱՏՕ-ն վաղ հայտնաբերման եւ նախազգուշացման AWACS օդանավերի արդիականացման պլաններ է պատրաստում, որոնք տեղակայված են Գերմանիայի Ախեն բնակավայրի մերձակայքում, հաղորդում է dpa գործակալությունը:

Նշվում է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների պաշտպանության նախարարները արդեն այս շաբաթ նախատեսում են կարգադրություններ անել կոնցեպցիայի մաշկման վերաբերյալ, որը կկարողանա փոխարինելու գալ AWACS -ին։

Ենթադրվում է, որ 2022-ին կներկայացվի նոր հետախույզ ինքնաթիռների գնման ծրագիրը, իսկ արդեն 2035-ին ինքնաթիռները կհայտնվեն զինված ուժերում։

Ավելի քան 30 տարի AWACS -ի համար տեխնիկական մատակարարումներով զբաղվել է Boeing ընկերությունը։ Գործակալության աղբյուրը չի հստակեցրել այն տեղեկությունը, որ այդ դերը կարող է իր վրա վերցնել ընկերության մրցակից Airbus ընկերությունը։