Ճապոնիայի կառավարությունը բողոք է ուղարկել Ռուսաստանին՝ կապված Կուրիլյան անանուն հինգ կղզիների անվանակոչման հետ: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան:

«Դա անընդունելի է եւ հակասում է Ճապոնիայի դիրքորոշմանը: Մենք դիվանագիտական ուղիներով բողոք ենք ուղարկել Ռուսաստանին»,- նշել է նաԼ

Փետրվարի 13-ին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը կարգադրություն է ստորագրել Կուրիլյան հինգ կղզիներին անուններ տալու մասին:

Աշխարհագրական օբյեկտները կոչվել են գեներալ-լեյտենանտ Կուզմա Դերեբյանկոյի, դիվանագետ Անդրեյ Գրոմիկոյի, Սախալինի նախկին նահանգապետ Իգոր Ֆարհուտդինովի, գեներալ-լեյտենանտ Ալեքսեյ Գնեչկոյի եւ կապիտան Աննա Շչետինինայի անուններով:

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Մոսկվայի եւ Տոկիոյի միջեւ խաղաղության պայմանագիր չի ստորագրվել: Գլխավոր խոչընդոտը Կուրիլյան կղզիների հարավային մասի շուրջ չլուծված վեճն է: