Հայաստանի հանրապետական կուսակցության համապետական ցուցակը կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը վաղը` փետրվարի 15-ին,  կներկայացնի Գործադիր մարմնի նիստին, որից հետո արդեն փետրվարի 16-ին այն կներկայացնեն Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց  կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Վերջինս նշեց, որ  ՀՀԿ  նախընտրական շտաբի ղեկավարի անունը եւս վերջնականապես կհստակեցվի գործադիր մարմնի նիստում: Ցուցակի առաջին հնգյակի մասին եւս ՀՀԿ-ականները դեռ չեն խոսում` վստահեցնելով, որ իրենց այդ մասին կտեղեկացնեն վաղը:

Թեեւ փետրվարի 16-ին ավարտվում է առաջադրումների վերջնաժամկետը, սակայն կուսակցություններում վերջնականապես չեն հստակեցվել ցուցակները: