«Ծառուկյան» եւ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքները հնարավորության դեպքում կոալիցիա կձեւավորեն իշխող ՀՀԿ-ի հետ: Փետրվարի 14-ին լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ամենապատասխանատու պահին լքեց քաղաքական դաշտը:
«Նրանք մեզ մեղադրում էին, որ մենք չմիացանք իրենց եւ չօգնեցինք իշխանափոխություն իրականացնել: Այն պահին, երբ պետք է իշխանափոխություն կատարվեց, եւ մենք պատրաստ էինք օգնել այդ հարցում, նրանք լքեցին դաշտը: Ես չեմ ուզում ասել՝ փախան քաղաքական դաշտից: Մենք պետք է երաշխիքներ ունենանք, որ նման իրավիճակներում փախուստի դիմողներ չեն լինի»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:


























