«Ծառուկյան» եւ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքները խնդիր ունեն ապացուցելու, թե ովքեր են, ինչպես կոորդինատներ ունեն քաղաքական դաշտում եւ ընդհանրապես ինչ են ուզում: Փետրվարի 14-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Այս երկու դաշինքների հետ հնարավոր համագործակցության մասին հարցին Փաշինյանը պատասխանեց. «Մենք մեր քաղաքական գործունեությամբ վաղուց ամեն ինչ ապացուցել ենք: Տեսնենք, թե ինչ կարող են ապացուցել նրանք»:

Դիտարկմանը, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ դեմ չէ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների մեղավորների բացահայտմանը, Փաշինյանը նշեց. «Վաղը, հավանաբար, նման հայտարարությամբ հանդես կգա նաեւ Հովիկ Աբրահամյանը: Դա ի՞նչ կփոխի քաղաքական իրավիճակում: Քաղբանտարկյալների մասին մենք չենք խոսել մեր հրաժարականից հետո: Պատահական չէ, որ «Ելք» դաշինքի նախընտրական ծրագրում հստակ արձանագրված է. մեր հաղթանակի դեպքում քաղաքական հետապնդումները բացառվելու են»: