«Ելք» դաշինքում չեն քննարկել խորհրդարանական ընտրություններից հետո ընդդիմադիր մյուս ուժերի հետ հնարավոր դաշինքի հարցը: Այս մասին փետրվարի 14-ին լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը, որը կգլխավորի «Ելք» դաշինքի ընտրացուցակը:

Հարցին՝ ընտրություններց հետո ո՞ր կուսակցությունների հետ է բացառում դաշինքի հնարավորությունը, Մարուքյանը նշեց. «Երբ հետընտրական գործընթացներ ընթանան, այդ ժամանակ ամեն ինչ կքննարկենք case by case: Իմ տեակետով չարժե որեւէ բան բացառել: Հնարավոր է, որ այնպիսի վիճակ ստեղծվի, եւ Հայաստանն այսօր նման մարտահրավերների առջեւ է կանգնած, որ որեւէ բան բացառելը քաղաքական տեսանկյունից այնքան էլ խելացի չի լինի»: