Հանրապետական կուսակցությունում մտափոխվել են եւ որոշել կուսակցության գործադիր մարմնի նիստը տեղափոխել այսօր` փետրվարի 14-ին, մինչդեռ մեկ ժամ առաջ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը NEWS.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ այն հրավիրելու են վաղը:
Նշենք, որ ԳՄ նիստում Սերժ Սարգսյանը ներկայացնելու է ՀՀԿ համապետական ցուցակը եւ որոշվելու է նախընտրական շտաբի ղեկավարի հարցը:
Ըստ Շարմազանովի` փետրվարի 16-ին էլ այդ ցուցակը ներկայացնելու են Կենտրոնական ընտրական հանձնաժողով:


























