Գերմանիայի կառավարության մամուլի ծառայության ներկայացուցիչը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում կանցլեր Անգելա Մերկելի՝ այս տարվա մայիսին Իսրայելի ծրագրված այցի չեղարկումը բացատրել է կանցլերի զբաղվածությամբ:
«Երկու կառավարությունները պայմանավորվել են, որ կառավարական խորհրդակցությունների հաջորդ փուլը կկայանա ոչ թե այս տարվա գարնանը, այլ հաջորդ տարի: Պատճառը G20-ում Գերմանիայի նախագահության շրջանակում միջազգային մակարդակով բազմաթիվ միջոցառումներն են»,- նշել է գործակալության զրուցակիցը:
Ավելի վաղ իսրայելական եւ գերմանական լրատվամիջոցները հաղորդել էին, որ ծրագրված այցը չեղարկվել է նաեւ մասնավոր պաղեստինյան հողերը հրեական բնակավայրերի համար օտարման մասին նոր օրենքից դժգոհությունն է: Մեկ շաբաթ առաջ ընդունված օրենքն իսրայելական օրենսդրության տեսանկյունից օրինականացնում է հրեական վերաբնակների կողմից Հորդանան գետի Արեւմտյան ափի բռնազավթված պաղեստինյան հողերում կառուցված տները:
Իսրայելական լրատվամիջոցները գրել էին, որ ի նշան նոր օրենքի դեմ բողոքի՝ Եվրամիությունը չեղարկել է ԵՄ-Իսրայել Ասոցացման խորհրդի նիստը, որը երկարատեւ դադարից հետո պետք է անցկացվեր փետրվարի վերջին:




























