Դոնալդ Թրամփի վարչակազմը դեռ ՄԱԳԱՏԷ-ի հետ չի քննարկել իրանյան միջուկային համաձայնագրի կապացությամբ իր մտահոգությունը։ Այս մասին Associated Press -ին տված հարցազրույցում ասել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն, հայտնում է ԻՐՆԱ-ն։
Նա նշել է, որ Իրանում ցածր մակարդակով հարստացված ուրանի պաշարները համապատասխանում են համաձայնագրով նախատեսված մակարդակին։ Նրա խոսքով ՄԱԳԱՏԷ-ն մշտապես հսկում է միջուկային համաձայնագրի պայմանների կատարումը։
Ամանոն հայտնել է, որ ԱՄՆ նոր վարչակազմը դեռ իր հետ չի քննարկել իրանյան միջուկային համաձայնագրի կապակցությամբ մտահոգությունը։ Միաժամանակ նա նշել է, որ ՄԱԳԱՏԷ-ն մշտական կապ է պահպանում ԱՄՆ նոր վարչակազմի հետ, սակայն այն դեռ ոչ մի մտահոգություն չի հայտնել։


























