ԲՀԿ-ն՝ նորընտիր ղեկավար Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, այսօր` փետրվարի 16-ին, դաշինքի հուշագիր է ստորագրելու «Ալյանս» եւ «Առաքելություն» կուսակցությունների հետ:
NEWS.am-ի տեղեկություննեով` նա դադարեցրել է բանակցությունները նաեւ «Միասնություն» շարժման հետ, որի ղեկավար Արման Վարդանյանն ի սկզբանե հանձն էր առել Գագիկ Ծառուկյանի համար լայն դաշինք ձեւավորելու առաքելությունը: Նախնական տեղեկություններով` նրան անգամ տեղ չի հատկացվել դաշինքի համապետական ցուցակում:
Նշենք, որ «Ալյանս» կուսակցությունից, ըստ էության, ցուցակում լինելու է միայն Տիգրան Ուրիխանյանը, իսկ «Առաքելությունից»` Մանուկ Սուքիասյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԲՀԿ-ի եւ Գագիկ Ծառուկյանի հետ ՀՀՇ-ի, ՀՌԱԿ-ի, ՍԴՀԿ-ի բանակցությունները տապալվել են: ՀՀՇ-ից միայն Արարատ Զորաբյանը դաշինքի տարածքային ցուցակով կառաջադրվի Կենտրոն-Նորք Մարաշ-Էրեբունի տարածքից:




























