Կովկասում ինչ-որ «միությունների» եւ «դաշինքների» ձեւավորման մասին ավելի լավ է խոսեն կոնսպիրոլոգները։ Այս մասին փետրվարի 16-ին Երեւանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։
Ըստ քաղաքագետի՝ հայտարարված դաշնակիցները եւս ունեն իրենց հակասություններն ու տարակարծությունները։
«Թուրքիան եւ Ադրբեջանը եւս լուրջ տարակարծություններ ունեն։ Ադրբեջանը Սիրիայի շուրջ Ռուսաստանի եւ Թուրքիայի հակամարտության ընթացքում երբեք միանշանակ թուրքական դիրքորոշում չի գրավել։ Ռուսաստանն ու Հայաստանը եւս կարող են հակասություններ ունենալ։ Վրաստանն ու Ադրբեջանը իբր թե ընկերներ են, սակայն Վրաստանին վախեցնում է Ադրբեջանի վրա Թուրքիայի տնտեսական ազդեցությունը», - նշել է քաղաքագետը։




























