Երկու պետությունների մասին որոշումը մնում է իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման միակ հնարավորությունը։Այս մասին ՄԱԿ ԱԽ նիստի ժամանակ ասել է մերձավորարեւելյան խաղաղ գործընթացի հարցերով ՄԱԿ-ի հատուկ համակարգող Նիկոլայ Մլադենովը, կոչ անելով հրաժարվել այլ ուղու վերաբերյալ պատրանքներից։
Մլադենովը շեշտել է, որ Մերձավոր արեւելքում առաջվա պես ծաղկում են ծայրահեղկանությունը, չի դադարում արյունահեղություն ը ու մարդկանց զանգվածային տեղահանույթունները, ինչը սնում է անհանդուրժողականությունը, բռնությունն ու կրոնական արմատականությունը՝ թե տարածաշրջանում , թե դրանից դուրս։
«Այս արմատական սպառնալիքները կարող են խորացնել իսրեյելա-պաղեստինյան հակամարտությունը,- ասել է ՄԱԿ ներկայացուցիչը։ Նա շեշտել է , որ երկու ւպետությունների մասին որոշումը մնում է հակամարտության կարգավորման միակ հնարավորությունը «Ոմանք կարող են պատրանքներ տածել, թե հավերժ կարելի է զբաղվել հակամարտությունով։ Ու որ դեպի խաղաղություն շարժվելու հստակ ռազմավարության բացակայությունն էլ ռազմավարություն է»,- ասել է ՄԱԿ հատուկ համակարգողը։
«Իսրայելը պետք է իր կողմից քայլեր ձեռնարկի բնակավայրերի շինարարությունը դադարեցնելու ու երկու պետությունների մասին որոշման իրականացման հեռանկարը պահպանելու համար, իսկ պաղեստինյան առաջնորդներն էլ պետք է պատրաստակամություն ցույց տան՝ բռնությանն ու սադրանքներին դիմակայելու հարցում»,- ասել է Նիկոլայ Մլադենովը։
Նա հավելել է, որ ՄԱԿ-ն առաջվա պես պատրաստ է օգնել կողմերին հաղթահարել այդ դժվարությունները։




























