Շվեյցարիայի Տիչինոյի շրջանը պատրաստվում է թողարկել տեղական վիրտուալ արժութային միավորը, որը կկոչվի «տչինոքոյն», հաղորդում է La Tribune de Geneve-ն։
Արժույթը ստեղծվել է նույն տեխնոլոգիայով, ինչպես բիթքոյնը։ Արժույթի պաշտոնական թողարկման մասին ոչինչ չի ասվում։
Տիչինոքոյնի հեղինակներից Միշել Ֆիսկալինին ասել է, որ տեղական արժույթը թույլ կտա արագացնել եւ էժանացնել ֆինանսական գործարքները, դրանք ավելի թափանցիկ դարձնել ու բարձրացնել անվտանգությունը։ Այն հնարավոր կլինի փոխարինել շվեյցարական ֆրանկով՝ մեկ տիչինքոյնի դիմաց մեկ ֆրանկ արժեքով։ Սակայն դրա համար անհրաժեշտ է FINMA ֆինանսական կարգավորիչի թույլտվությունը։



























