Այն, որ Հայաստանը լինելով ՀԱՊԿ անդամ, ՆԱՏՕ-ի հետ համագործակցում է, ոչ մի հակասություն չի պարունակում: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ հարցազրույցում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Ես այս հարցում ոչ ի հակասություն չեմ տեսնում: Ինչպես ասացիք, այո՛, մենք ՀԱՊԿ անդամ ենք, եւ ոչ միայն ամենաակտիվ անդամը, այլեւ նրա հիմնադիրներից մեկը: Մենք ՆԱՏՕ-ի անդամ չենք, բայց բավական բարեհաջող համագործակցում ենք Անհատական գործընկերության գործողության ծրագրի շրջանակներում: Եվ սրանով ամեն ինչ ասված է: Բացարձակ հիմնազուրկ են պատնեշի վրա ստվեր ձգելու փորձերը: Նրանք ովքեր փորձում են դա անել, միանգամայն այլ նպատակներ են հետապնդում եւ զուր»,- ասել է նախարարը:



























